Չեխիայի ռազմական հետախուզությունը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Աշխարհը հայտնվել Է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առջեւ: Այդ մասին ասվում Է Չեխիայի ռազմական հետախուզության 2019 թվականի հաշվետվության մեջ, որը նրա կայքում հասանելի Է նոյեմբերի 10-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերլուծաբանները վստահ են այն բանում, որ այժմ գլոբալ հակամարտությունը «գտնվում Է առաջին փուլում»:

«Ձեւավորվում Է նրանց աշխարհայացքը, ովքեր կկարողանան եւ ցանկանում են ակտիվորեն մասնակցել դրան, եւ աստիճանաբար որոշվում են տեխնոլոգիական միջոցները, որոնց օգնությամբ նրանց կարելի կլիներ ղեկավարել»,-նշվում Է փաստաթղթում:

Հակամարտության հավանական պատճառը զեկույցի հեղինակները համարում են մրցակցությունը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ:

Փաստաթղթում ընդգծվում Է, որ նկատելի Է միջազգային իրավունքի կարեւորության անկումը: Խաղաղ երկխոսությունը՝ որպես առաջացած հակասությունների լուծման միջոց, բացակայում Է, իսկ աշխարհակարգի որոշակիությունը կասկածի տակ Է դրված:

Դեռ ավելին, լարվածությունն աճում Է հասարակական գիտակցության մանիպուլացման պատճառով, կարծում են վերլուծաբանները:

Մինչ այդ The National Interest-ը գնահատել Է ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի շանսերը հնարավոր պատերազմում: Տեքստի հեղինակ Քրիս Օսբոռնը, վկայակոչելով փորձագետների կարծիքը, պարզաբանել Է, որ երկարաժամկետ ռազմական գործողություններում առավելությունը մնում Է Հյուսիսատլանտյան դաշինքին: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ն կհայտնվի ահավոր դրությամբ մեջ, եթե Ռուսաստանը որոշի հարձակում կազմակերպել Մերձբալթիկայի երկրների վրա, դաշինքը այդ սցենարի դեպքում ոչինչ չի կարողանա հակադրել Մոսկվային, հաղորդել Է Ռադիո Sputnik-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ