«Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը»․ վարչապետն ուղիղ եթերում է

Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, հավանականությունը մեծ էր, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր միչև 6-րդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

«Նաև տեղի կունենար ամբողջական կոլափս: Հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը:

Պատահական չթվա, որ այս օրերին առաջին գծում զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ իրենք պաշտպանում են կայացված որոշումը, դա նրանից է, որ նրանք տեղում տեսել են և հասկանցել են իրավիճակը, որքան էլ այն դառն է», — նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նաև Արցախի քաղաքական ղեկավարությունն էր այդ կարծիքին: Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ կլիներ, եթե փաստաթուղթն այդ պահին չստորագրվեր:

«Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչն, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել: Ըստ էության, մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, և հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա արդյունքում տեղի կունենար ամբողջական կոլապս, և հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել որոշումը:

«Պատահական չթվա, այս օրերին առաջնագծից արդեն տասնյակ դեպքեր կան, երբ առաջին գծում գտնվող զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ պաշտպանում են կայացված որոշումը»,- ասա նա:

Վարչապետի խոսքով՝ պատճառն այն է, որ զինվորները տեղում տեսել և հասկացել են իրավիճակը, որքան էլ իրավիճակը դառը լինի:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ Ստեփանակերտը շատ թույլ է պաշտպանված կամ սիմվոլիկ է պաշտպանված, և եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորների կթողներ շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչ որ այդ փաստաթղթով արձանագրված է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Շուշիի անկման փաստին՝ նշելով.

«Շատ է խոսվում Շուշիի շուրջ դավադրությունների մասին: Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել»:

Վարչապետի խոսքով փորձերից մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուս փորձի դեպքում մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի:

«Շուշիի շուրջ լրատվությունների հակասությունները կապվում էին հենց սրա հետ: Որովհետև մի օր Շուշին, ըստ էության, անցավ անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մեր կողմից հակագրոհ եղավ, որը ձախողվեց, և հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Եվ ահա այդ հակասությունները կապվում են այս խնդրի հետ»:

Սակայն, Փաշինյանի խոսքով, Շուշիի մասով իրադրությունը փոխել չի հաջողվել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ