Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին է

Ֆեյսբուքում շրջանառվում է այրվող տան մի լուսանկար՝  գրառմամբ, թե իբրև Շուշիի բնակիչները այրում են իրենց տները, որպեսզի այն չհասնի թշնամուն։

Որոշ օգտատերեր էլ նշում են, թե այրվող տունը գտնվում է Քարվաճառ քաղաքում։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող նկարը հին է։ Այն համացանցում հայտնվել է դեռ 2012 թվականին։ Ըստ աղբյուրի՝ այն արվել է Պետերբուրգ քաղաքին կից Մուրինո համայնքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ