Արցախում մեր զինծառայողները 2 ադրբեջանցի զինվորի կյանք են փրկել

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մեր զինծառայողներն Արցախում  2 ադրբեջանցի զինվորի կյանք են փրկում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ կուղարկի առնվազն 22 Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի հրապարակված տեսանյութին։

Տեսանյութից պարզ է դառնում, որ 11 ինքնաթիռ այս պահին ՀՀ-ի ճանապարհին են, մինչդեռ ևս 11-ը բեռնված սպասում են թռիչքին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, առաջին Իլ-76 ինքնաթիռը, որում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունն էր, արդեն իսկ ժամանել է Հայաստան։

«Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներին տեղափոխող Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։ Ներկա պահին ընթանում են ռազմական տրանսպորտային ավիացիայի՝ 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներին տեղափոխող ինքնաթիռների ընդունման նախապատրաստական աշխատանքները», — հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ