Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վիրահատվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Ընկերս, Արարատ ջան, քեզ ուժ եղբայրս։ Փառք Աստծո, որ կյանքիդ վտանգ չի սպառնում»,-գրել է պատգամավորը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ