«Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան Ես իմ բանակին երբեք չեմ լքի…». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Սիրելիներս արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան Ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի թէ հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ