Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ:

Ավելի վաղ ՊՆ մամլո խոսակը գրել էր.

Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է:

Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ