Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», — ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ