Կան տեղեկություններ, որ Վանեցյանի ղեկավարած զորախումբը փախել է մարտադաշտից

Համացանցում արդեն իսկ մի անի որ է շրջանառվում են լուրեր, որ օրեր առաջ իր ջոկատով ռազմաճակատ մեկնած Արթուր Վանեցյանը փախել է մարտադաշտից:

Համաձայն շրջանառվող լուրերի «Հայրենիք» կուսակցության նախագահ , գեներալ Արթուր Վանեցյանը, երեկ լքել է Շուշիի մերձակա Շոշ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը և իր ջոկատով դիմել փախուստի:

Կարելի է ենթադրել, թե որքան ցավալի կարող են լինել այս փախուստի հետևանքները…

Հատկանշական է,  որ Հայրենիքը դա կուսակցություն չէ միայն, այլ Հայաստան և Արցախ,հող և ջուր, որը պահելը բոլորիս պարտքն է, ներառյալ սույն անձի, պատերազմը նկարվելու համար չէ, պատերազմը կռվելու և հաղթելու ժամանակն է, իսկ, մինչև ատամները զինված, ջոկատի փախուստը խայտառակություն է գեներալի ուսադիրները կրող Վանեցյանի համար։

Սպասելի է, որ առաջիկայում «Հայրենիք» կուսակցության գրասենյակը կփորձի պարզաբանումներով հերքել շրջանառվող լուրերը, սակայն ինչպես ասում են՝ «Անծուխ կրակ չի լինում»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ