Թորոսյանը վստահեցնում է՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է պատշաճ ձևով

Վիրավոր զինծառայողների բուժօգնությանն են տրամադրում տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում, մարզերում, բուժօգնության ուշացում ոչ մի դեպքում չի լինում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ: Ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և Երևանից դուրս: Վիրավոր զինծառայողներին որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում չի եղել և չի կարող լինել, քանի որ մենք ունենք նաև հավելյալ պլանավորած ռեսուրսներ՝ տարբեր զարգացումների համար»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բժշկական հաստատությույունների թիրախավորմանը՝ նա նշեց, որ թե հրապարակայնորեն, թե միջազգային կառույցներին ուղղված նամակներով դրանք դատապարտել են, համարվում են պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև միջազգային հումանիտար օրենքների խախտում:

Ադրբեջանի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ պատերազմ է սկսել՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների բացահայտ աջակցությամբ: Հակառակորդը թիրխավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները՝ այդ թվում հիվանդանոց, ծննդատուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ