Վերջին երկու օրերին մեր երկնքում բավականին արտահատված երևում է Հայկ/Օրիոն համաստեղությունը

Վերջին երկու օրերին մեր երկնքում բավականին արտահատված երևում է Հայկ/Օրիոն համաստեղությունը։

Այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկար հրապարակել։

Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ Օրիոնը ծովերի աստված Պոսեյդոնի որդին է, որի տարերքը եղել է որսորդությունը։ Մի անգամ այնպես է պատահում, որ որսի թեժ պահին նա անխտիր ոչնչացնում է բոլոր գազաններին։

Որսի աստվածուհի Արտեմիսը, ցանկանալով փրկել մնացած գազաններին, Օրիոնի մոտ է ուղարկում Կարիճին, որի խայթոցից էլ նա մահանում է։ Իսկ քանի որ նա արել էր նաև բարի գործեր՝ ոչնչացնելով գիշատիչներին, ապա բարձրացվում է երկինք ու դասվում համաստեղությունների շարքը[1]։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ