Ղազախստանը հերքել է Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ տեղեկատվական ռեսուրսների պնդումներն այն մասին, որ հանրապետությունը զենք է մատակարարում Ադրբեջանին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է stopfake.kz կայքը, որը ստեղծվել է չճշտված տվյալների դեմ պայքարի համար:

Ըստ stopfake.kz-ի, որոշ կայքերում և սոցիալական ցանցերում պնդում կար, որ ղազախական կողմը սկսել է զենք մատակարարել Ադրբեջանին: «Ղազախստանը հավատարիմ է համաշխարհային հանրության առջև երկրի բոլոր պարտավորությունների պահպանմանը և մտադրություն չունի զենք մատակարարել այլ երկրներ:

Հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և չունի որևէ հիմք»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև հորդորել է չվստահել ոչ ճշգրիտ տվյալներին և առաջնորդվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ