«Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին…». Արծրուն Հովհաննիսյան

«Շուշիի մեջ՝ քաղաքի մեջ և շրջակա հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքերով՝  արդեն 3-4 օր է, ինչ գիշերային ժամերին Շուշիի համար ճակատամարտ է:

«Մեր զորքերը կռվում են, կռվում են անձնուրաց, մեր հրամանատարները, շատերը նույնիսկ խախտելով, էսպես ասենք, մարտավարության կանոնները, մարտավարության տրամաբանությունը, զենքը ձեռքներին բարձրաստիճան հրամանատարությունն իջնում է, գնում զորքի կողքին կանգնում ու աձնուրաց կռվում, խփում հակառակորդի տանկը, զհրահամեքենան: Մինչև  վերջին փամփուշտը, վերջին բնագիծը հաջողությամբ իր զինվորների հետ կռվում է»,- ավելացրել է Հովհաննիսյանը՝ նաև նշելով, որ  չպետք է սադրանքների տրվել, պետք է սպասել Շուշիի ճակատամարտի ավարտին, որ փառքով է  ավարտվելու:

Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ վաղը կավարտվի Շուշիի համար ճակատամարտը՝ հաշվի առնելով օպերատիվ իրավիճակը:

Հարցին՝ իսկ հնարավոր է, որ այդ ճակատամարտի ավարտով ավարտվի նաև ռազմական գործողությունն ընդհանրապես, Հովհաննիսյանը պատասխանել է․

«Մի տեսակ բարձր սպասումներ ունեցող հարց է, կարող է, շատ հնարավոր է, բայց չեմ կարծում, որ մի ճակատամարտից հետո պատերազմը շատ արագ կավարտվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ