Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի 2 ԱԹՍ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշաան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:

Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։

ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հենց այսօր մարտեր են գնացել Մարտունիի եւ Բերձորի հատվածում։ Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտեր են գնացել Մատաղիսի հատվածում նաև։ Սկսենք Մատաղիսից, այնտղ հարձակումներ եղել են։ Կիրառվել են սարքավորումներ, բայց հաջողության չեն հասել։

Մարտունիում առավոտ իրենք մի դիրք էին վերցրել մեզանից, բայց ահագին ուժեր մտցնելով նրանք հետ շպրտվեցին։ Ես սպասում էի երկրորդ հարձակմանը, բայց դա չեղավ։ Նույն ընթացքում այլ ուղղությամբ ևս հարձակումներ եղան, կուտակումներ եղան, միգուցե գիշերն ու վաղն էլ ծանր մարտեր ընթանան։ Այսօր ավելի համառ էին գրոհում», – նշեց նա։

Նա հայտնեց, որ մի քայի գրոհներ են կատարել Ճարտարի և Մարտունու ուղղությամբ։ «Եթե այս տեղամասերից մեկում մենք կարողացանք բեկում մտցնել, իրավիճակը կարող է փոխվել», – հայտնեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ