ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի Bayraktar են խոցել

Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ռազմաճակատի հարավարևելյան ուղղությամբ ժամը 13:40-ի սահմաններում խոցել են հակառակորդի հերթական Bayraktar անօդաչու թռչող սարքը:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

Ըստ թարմացված տվյալների՝ հակառակորդն ունի 7 630 զոհ, խոցվել է թշնամական 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ