«Մեր մեքենան թեթև վնասվել է թուրքական TR-107-ի հարվածից». Սեմյոն Պեգով

Սեմյոն Պեգովի @wargonzo նախագիծը լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից և կից գրառում արել.

«Մեր մեքենան թեթև վնասվել է թուրքական TR-107-ի հարվածից:

Շնորհակալություն Ադրբեջանի զինված ուժերին թնյունիգի համար, այն նորաձև է ստացվել»:

Նշվում է նաև, որ շուտով շուտով միացում կլինի Ստեփանակերտից:

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ