«Զինուժ»-ի ռեպորտաժի գեղեցկուհին` կամավոր Արփի Բեկյանը

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել դիմահարդարմամբ պատերազմ մեկնող հայ աղջկա մասին։ Սիրո խոստովանություններից մինչեւ անվտանգ ծառայություն եւ հաղթական օրեր առաջնագծում. նրան ճանաչողներից շատ անծանոթներն էին գրում, լուսանկարը տարածում։ Արփի Բեկյանն է, մանկավարժ-պարուսույց, մինչեւ պատերազմը մարզիչ էր, մարտական գործողությունների մասին լսելուն պես զինվորագրվեց, շարք կանգնեց։

«Իմացել եմ ընկերներիս միջոցով, հաջորդ օրը եկել ու գրանցվել եմ»,- պատմում է Արփին։

Գրանցումից էլ ամեն ինչ սկսվել է. սովորել են կռվել ու հաղթել։ Ոչ միայն ֆիզիկապես է կոփվել, այլեւս հոգեպես, անկախ ամեն ինչից հարդարված ու նույն ժամանակ սառնասրտորեն է՝ պատժելու ահաբեկիչներին։

«10-11 օր է՝ գալիս եմ։ Սովորել ենք առաջին բուժօգնություն, տակտիկա, մեզ հետ հոգեբաններն են աշխատում, զենքին ենք ծանոթանում։ Հիմա «լավ» հնավարություն է, որ բոլորս պատրաստված լինենք ու պետք չի տարանջատել աղջիկներին»,- պատմում է նա։

Այս օրերին Արփիի լուսանկարը տեսել է նաեւ հակառակորդը, ներկայացրել է որպես ահաբեկչուհի, Հայկական բանակի վարձկան-դիպուկահարուհի։

Մեկնաբանության կարիք չկա, Արփին ժպիտով է լսում ու ծիծաղում, արձագանքում հառակորդի զառանցանքերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ