Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իմ անձնական ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը:

Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2020 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ