Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում նոյեմբերի 4-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21: 51-ին Իմիշլիի տարածքում, Սաաթլի կայարանից 17 կմ հյուսիս-արևմուտք.

Այս մասին հաղորդում են ադրբեջանական կայքերը՝ հղում կատարելով  Ադրբեջանի ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ