Գեղարքունիքի մարզում 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ

ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը  տեղեկացնում է․

Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:

Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ Ադրբեջանն արդեն կրել է 1,903,600,000,դոլարի կորուստ: Infocom-ը ներկայացնում է Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամու մարդուժի կորուստները հասել են 7155-ի:

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ