Trimble Inc.-ը դադարեցրել է թուրքական Bayraktar ԱԹՍ-երի բաղադրիչների մատակարարումը

Trimble Inc.-ը դադարեցրել է թուրքական Bayraktar հարձակողական անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչ մասերի մատակարարումը։

Այս ԱԹՍ-երն Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են Արցախում խաղաղ բնակիչների դեմ:

Սարքերի վաճառքի դադարեցման մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Ջիմ Քըրքլենդը:

Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվում են պայթյունի ձայներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքներն այս պահին չեն թիրախավորվում:

«Ստեփանակերտի հարակից տարածքներում են լսվել պայթյունների ձայներ: Այս պահին քաղաքն Ադրբեջանի զինուժի կողմից չի թիրախավորվում, լսվում են հիմնականում մեր (արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ ականների պայթեցման- խմբ.) աշխատանքների ձայները, պարզապես մարդիկ երբեմն այդ ձայները շփոթում են»,- ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Ժամեր առաջ կարճ ժամանակով Ստեփանակերտում միացել էր նաև օդային տագնապի ազդանշանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ