Մանվել Գրիգորյանի պաշտպանն ու ցուցարարները հաշտվեցին

երաքննիչ դատարանում այս պահին ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Նիստից առաջ փաստաբան Արմեն Մկրտչյանն ասաց, որ տեղեկություն չունի` իր պաշտպանյալը կմասնակցի նիստին, թե ոչ։ Նրա առողջական վիճակի մասին հարցին փաստաբանը պատասխանեց` առաջվա պես վատ։

Դատարանի բակում դարձյալ հավաքված են քաղաքացիներ, ովքեր դատարանից պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Լրատվամիջոցների հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ անկախ դատարանի որոշումից ճանապարհներ այլևս չեն փակի։

«Մենք որևէ կլանի չենք պատկանում ու որևէ կլանի դիրքորոշում չենք ներկայացնում»,– ասացին ցույցի մասնակիցները` արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ցուցարարները չպիտի փողոցներ փակեն և որ որոշ կլանային ուժեր օգտվում են այդ բողոքի ակցիաներից։

Վերաքննիչ դատական նիստում այսօր քննվելու է Մանվել Գրիգորյանի կալանավորումը 25 միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ