«Հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես». ադրբեջանցիները ծաղրում են Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում առկա հակասություններն ակնառու են ոչ միայն հայկական կողմին:

Դրանց մասին արդեն սկսել են բարձրաձայնել Ադրբեջանի բնակիչները: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակասությունները նկատել են նաև Ադրբեջանի ժողովուրդը:

Նրանք երեկ և այսօր համացանցում տարբեր ֆորումներով, հատկապես ռուսալեզու հարթակներում, ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»,-նշեց Հովհաննիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ