Հայաստանում թուրքերեն երգելով` հաջողության չհասավ, բայց վարչապետի դեմ հայերեն խոսելով` Ադրբեջանում հաջողեց

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

Հայաստանում թուրքերեն երգելով` հաջողության չհասավ, բայց վարչապետի դեմ հայերեն խոսելով` Ադրբեջանում հաջողեց։
ԲՀԿ-ում դաստիարակչական աշխատանքների կարիք կա: Հայոց ամենայն դժգոհն իր «քուչի» մակարդակի ծալապակաս գրառումներով պատերազմական այս իրավիճակում դարձել է BAKU.TV-ի հեռուստաաստղը:

Չեմ բացառում, որ թշնամու ջրաղացին ջուր լցնող ԲՀԿ-ական խենթը հիմա երանության մեջ է, քանզի վերջինիս դժգոհ դեմքը արդեն իսկ գովազդվում է ամբողջ Ադրբեջանում:

Պատերազմական իրավիճակում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի հասցեին ավել-պակաս ու առանց մտածել բարբաջող խենթը երևի հասավ իր նպատակին:

Անձամբ ինձ համար վերջինս այլևս չի տարբերվում ադրբեջանական պրոպագանդայի սերիալային հեռուստաաստղից՝ Իբրահիմից, երկուսն էլ պատերազմական իրավիճակում քարկոծում են ՀՀ իշխանություններին:
Հուսով եմ ԲՀԿ-ում կգտնվեն խելամիտ անձինք, ովքեր գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակը կսանձնեն խենթուկին, չնայած որ հայտնի խենթուկը վաղուց է արժանացել հասարակության կողմից իրեն հասցեագրված վանկարկումներին

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ