«Տաք կլիմային սովոր ահաբեկիչներիը տեսնես տեղյա՞կ են, որ նոյեմբերից հայոց լեռներում ձյուն է տեղում…». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Սիրիական անապատների տաք կլիմային սովոր ահաբեկիչներիը տեսնես տեղյա՞կ են, որ նոյեմբերից հայոց լեռներում ձյուն է տեղում և ջերմաստիճանը կտրուկ նվազում է։ Վստահ եմ, առաջին ցրտերի հետ նրանք բոլորը դառնալու են ոչ մարտունակ և կոտորվելու են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի արևելյան հատվածում  մարտերը շարունակվում են, հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում:

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ