Վարչապետի ասածներն իրականություն դարձան. Եվրոպայում ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել

Ավստրիական Kurier  թերթը հայտնել է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում հարձակվել են սինագոգի վրա, հնչել են կրակոցներ:

Ոստիկանությունը հաստատել է հարձակման մասին տեղեկությունը: Հայտնի է, որ կան վիրավորներ, հաղորդվում է մեկ զոհի մասին:

Հանցագործը թաքնվել է: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները:

Նախնական տեղեկություններով` հանցագործը ձերբակալվել է:

Հիշեցնենք որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտնել էր.

Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ