«Հետայսու պաշտոնապես պետք է քարոզվի միայն մեկ մարդկային արժեք, այն է` ուժն է ծնում իրավունք…». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Շատ նուրբ թեմա, որի մասին կարծիք հայտնելուց առաջ խնդրում եմ երկար մտածել:
Կապիտալիստական աշխարհում ենք, որտեղ կրոնը և պաշտամունքի առարկան փողն է ու քանի դեռ այլ հասարակարգի չենք անցել, լինելու է այսպես: Ինչու՞ ենք մենք, հայերս, ով տեսել է ցեղասպանություն, անարդարություն, իր մաշկի վրա զգացել է, որ աշխարհում արդարությունը կերտում են զենքով ու ուժով, տարիներ շարունակ թույլ տվել, որ իր սերնդին քարոզեն մեղծ արժեքներ:

Ինչու՞ ենք թույլ տվել, որ 90-ականների սերունդն իսկապես հավատա, թե կա միջազգային հանրություն հավաքական միավոր, որ կան երկրներ, ովքեր ժողովրդավարության պաշտպաններն են, որ մենք կարող ենք հույս դնել այդ արժեքներն իբր կրող երկրների ու նրանց ղեկավարների վրա: Ինչու՞ պետք է հայն իրեն խաբված զգա, երբ ի սկզբանե պետք է իմանար, որ դրանք սին արժեքներ ու սին քարոզներ են:

Արցախի գլխին արդեն թափում են քիմիական զենք, Արցախում ահաբեկիչներն են կռվում, Արցախում գերի են գլխատում ու աշխարհը լուռ է: Իսկ գիտե՞ք ինչու, որովհետև կապիտալը, փողը արդեն տրված է թե եվրոպական խոշոր մեդիաներին, թե մարդու իրավունքների իբր պաշտպանությամբ զբաղվող կառույցների մեծ մասին, թե ԵՄ կառավարությունների բերանն է փակված: Այս պատերազը մի օր ավարտվելու է, մենք հաղթելու ենք ու հենց այդ պահից էլի գալու են փողկապով և հիմար ժպիտով մարդիկ ու էլի մեզ սին արժեքներ են քարոզելու:

Ինքս կհամարեմ մեզ պարտված, եթե այսքանից հետո մենք թույլ տանք, որպեսզի մեր երկրում քարոզվեն չեղած բաներ, թքած էդ դրամաշնորհների վրա տղաներ ու աղջիկներ, ազգի ապագան ավելի կարևոր է: Հետայսու պաշտոնապես պետք է քարոզվի միայն մեկ մարդկային արժեք, այն է` ուժն է ծնում իրավունք, քո իրավունքի սահմանը որոշելու ես դու ապագա սերունդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ