«Նստեցինք պոլին, պահանջեցինք Նիկոլին». ցուցարարները պահանջում են վարչապետին

Ցուցարարներից մեկը նշեց, որ իրենք ամեն մեքենա ներկրելիս ունենում են 200-400 դոլար եկամուտ, եւ ասենք, 2 մլն դրամ արժեցող մեքենայի համար պահանջում են 20 տոկոս հարկ մուծել, ինչը կազմում է 800 դոլար:

«Թող ասեն՝ ավտոյի գործ եք անում, բերեք ամեն մի ավտոյից 5-10 հազար հարկ մուծեք, քանի հատ ուզում եք՝ բերեք: Թե չէ, ես հիմա վախենում եմ սեփական ավտոս ծախեմ, որովհետեւ վրես ահագին տոկոս ա գալու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ