Ասողին լսող էր պետք… Փաշինյանի կանխատեսումն իրականացավ

Վարչապետի ելույթն այն մասին, թե մոտ ապագայում Թուրքիային կարող ենք սպասել Վիեննայում, իրականացավ: Ելույթից օրեր անց մոտ 50 թուրք երիտասարդներ ներխուժեցին Վիեննայի Սուրբ Անտոնի Պադուայի կաթոլիկ եկեղեցի:

Փաշինյանը շեշտել էր, որ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու:

«Եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:

Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք»։

Վարչապետ ված հարցազրույցից հաշված ժամեր անց իրականություն դարձան Փաշինյանի խոսքերը։ Վիեննայում ծագումով թուրք 50 իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Նրանք ներխուժել են Սուրբ Անտոնիո Պադովացու եկեղեցի և ներսում ավերածություն իրականացրել։ Վիեննայում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակումը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների հարձակումների և Եվրոպայում իսլամաֆոբիայի մասին թուրք նախագահ Էրդողանի հայտարարությունների ֆոնին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ