«Կիրակի օրը ձեր տուն հյուր ենք գալիս». ցուցարարները՝ վարչապետին

Ավտոներկրողներն այսօր՝ հունվարի 17-ին, կրկին բողքի ակցիա են սկսել կառավարության շենքի մոտ: Նրանք բողոքում են ՊԵԿ-ի սահմանած կարգավորումների դեմ, ըստ որի վերացվում է ավտոմեքենաների ներկրման դեպքում՝ հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը:

Նաեւ, որ ՊԵԿ-ն սկսել է կիրառել հսկիչ գներ, մինչդեռ մինչեւ Նոր տարի ինվոյսներով եւս հնարավոր էր մեքենա ներկրել, եթե այն «վստահելի» երկրից էր բերված:

Բացի այդ, ավտոներկրողները բողոքում են, որ ավտոմեքենայի նվիրատվությունը եւս պետք է հարկվի, մինչդեռ նախկինում իրենք ներկրվող մեքենաների մի մասը նվիրատվություն էին ձեւակերպում:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով: Բացի այդ, տարին պտտվել է, սակայն հսկիչ գները չեն փոխել եւ ստացվում է, որ մեկ տարով հնացած մեքենայի մաքսատուրքը նույնն է լինելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ