Փաշինյանը ճիշտ էր, Եվրոպան՝ սխալ… դեռ երեկ էր զգուշացնում, չլսեցին, իսկ այսօր արդեն 50 իսլամիստ ավիրել է Վիեննայի եկեղեցին…

Դեռևս երեկ մի շարք միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը շեշտել էր, որ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու:

«Եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:

Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք»։

Վարչապետ ված հարցազրույցից հաշված ժամեր անց իրականություն դարձան Փաշինյանի խոսքերը։ Վիեննայում ծագումով թուրք 50 իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Նրանք ներխուժել են Սուրբ Անտոնիո Պադովացու եկեղեցի և ներսում ավերածություն իրականացրել։ Վիեննայում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակումը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների հարձակումների և Եվրոպայում իսլամաֆոբիայի մասին թուրք նախագահ Էրդողանի հայտարարությունների ֆոնին։

Ստացվում է, որ Փաշինյանը ճիշտ էր, Եվրոպան՝ սխալ։
Մնում է, որ նույն Եվրոպան սկսի դասեր քաղել իր իսկ սխալներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ