Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքը:

«Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն, շոշափելի հարվածներ: Հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է»,- ասել է ԱՀ նախագահի խորհրդականը:

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ