«Կռիվը երկար է, կայծակնային չէ, հայկական կողմը րոպեների կամ ժամերի ընթացքում չի հաղթելու, բայց հաղթելու է…». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել են՝ ինչ պատասխան է տրվելու ՊԲ-ի կողմից Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը, որին նա պատասխանել է,

«Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես դա իրականացնում է Ադրբեջանի ԶՈւ և ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած  թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության, թե՛ ահաբեկիչ կամ հրոսակ: Մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կռիվը երկար է, կայծակնային չէ, հայկական կողմը րոպեների կամ ժամերի ընթացքում չի հաղթելու, բայց հաղթելու է:

Ավելի վաղ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր.

ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջույամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ