Ինչպես է փամփուշտը փրկել զինծառայողի կյանքը

Համացանցում այսօր ակտիվորեն տարածվում է զինվորի ափի մեջ գտնվող փամփուշտի լուսանկարը, որը խոցված է մեկ այլ փամփուշտով:

ArmDaily.am-ի հետ զրույցում զինծառայողներից մեկը, ում անունը հասկանալի պատճառով չենք նշում, հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Արցախի հյուսիսում:

Զենքը, որի պահեստատուփում եղել է փամփուշտը, կցված է եղել ժամկետային զինծառայող իր ընկերոջը:

Թշնամու գնդակը դիպել է զինվորի զենքի պահեստատուփին: Զինծառայողը դեպքի ժամանակ որևէ վնասվածք չի ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ