Արցախցին նոր ծնունդով է պատասխանում թշնամուն

Մարին երեք օր առաջ է ծնվել և արցունքների միջից ուրախություն պարգևվել Ավետիսյանների ընտանիքին:

Նորածին արցախցու հայրն այսօր Արցախում է՝ առաջնագծում, դեռ չի տեսել աղջնակին, իսկ քեռին՝ Սասուն Ավետիսյանը, զոհվել է հոկտեմբերի 9-ին՝ չհասցնելով ուրախանալ քրոջ առաջնեկի ծնունդով:

Նա կամավորագրվել էր, որ իր 3 զավակներն ու արցախցի մյուս փոքրիկներն իրենց ապագան կառուցեն հայրենի հողում:

29-ամյա նորաթուխ մայրիկը Tert.am-ի հետ զրույցում նշել է՝ 1991 թվականին, երբ ինքը ծնվել է, Արցախում պատերազմ էր, թշնամին ռմբակոծել էր Ստեփանակերտի ծննդատունը, և ընդգծել՝ 2020-ին իր դստեր լույս աշխարհ գալը նույնպես համընկավ ռազմական գործողությունների հետ. փոքրիկ Մարիի ծնունդից հետո պատմությունը կրկնվեց․ Ստեփանակերտի ծննդատունը նորից հայտնվեց թշնամու թիրախում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ