Կինը մերկացել է բանկում՝ փորձելով համոզել աշխատակցին իրեն վարկ տալ

Համացանցում ուշագրավ տեսանյութ է տարածվել, որն արվել է Ռուսաստանի բանկերից մեկում ու ցույց է տալիս՝ ինչպես է երիտասարդ կինը մերկանում՝ փորձելով բանկի աշխատակցին համոզել իրեն վարկ տրամադրել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, մեքենա գնելու նպատակով վարկի համար դիմող կինը մերկապարուհի Յուլյա Կազմինան է:

Հատկանշական է, որ նա հագուստը հանել է ու կրծքերն ի ցույց դրել այն ժամանակ, երբ բանկի աշխատակիցը հրաժարվել է վարկ տրամադրել՝ նշելով, որ նա չի կարողանա իրականացնել ամսական մարումները:

Կազմինան հույս է ունեցել, որ իր բարեմասնությունների շնորհիվ կկարողանա մտափոխել երիտասարդին: Սակայն բանկի աշխատակիցն իր որոշման մեջ անդրդվելի է եղել, տեղից վեր է կացել, Կազմինային տվել հագուստն ու խնդրել դուրս գալ բանկից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ