Պակիստանը որոշել է Ֆրանսիայից հետ կանչել գոյություն չունեցող դեսպանին

Պակիստանի խորհրդարանը որոշում է կայացրել Ֆրանսիայից հետ կանչել դեսպանին՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ: Որոշում կայացնելուց և վարչապետ Իմրան Խանի կողմից հաստատվելուց հետո, սակայն, պարզվել է, որ այդ երկիրը դեսպան չունի Փարիզում:

Նախորդ ներկայացուցիչը Չինաստան է տեղափոխված եղել երեք ամիս առաջ, և ոչ ոք նրան դեռ փոխարինած չի եղել՝ հաղորդում է Sputnik-ը՝ հղում անելով պակիստանյան լրատվամիջոցներին:

Նշվում է նաև, որ արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին իմացել է, որ իշխանությունները մտադիր են հետ կանչել գոյություն չունեցող դեսպանին, բայց չգիտես ինչու չի միջամտել հարցի քննարկմանը:

Նախադեպը չունեցող այս որոշումից մեկ օր առաջ էլ Պակիստանի արտգործնախարարությունը կանչել էր Ֆրանսիայի դեսպանին՝ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների առիթով, որոնք վերաբերում էին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները երեխաներին ցույց տված դպրոցի ուսուցիչ Սամուել Պատիի սպանությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ