Շուշիում մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորվել է 3 փրկարար

Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում է ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք՝ հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, այսօր շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ հարվածելով Շուշիին ու Ստեփանակերտին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ