«Ես բանաձեւ ունեմ, թե մեր երկրի իրավիճակը երբ կարող է փոխվել». Նիկոլ Փաշինյան

 

Մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կարկասներ կան եւ դա շատ լուրջ խնդիր է: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության նիստում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը ավելացված արժեքի հարկից մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ազատելու նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես իմ մեջ բանաձեւ ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել:

Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, եւ երրորդը ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են», — ասաց նա:

«Եթե կարողանանք այս հարցը լուծել վիզուալ մակարդակում, դա կնշանակի, որ մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ