ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդելի քաղաքային խորհուրդը 5 կողմ 0 դեմ ձայներով ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արցախի Հանրապետությունը, որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում և Հայաստանում հայկական դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիներն ու տները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակումների՝ նպատակ ունենալով շարունակել ցեղшս պшն քաղաքականությունը։

Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և կոչ է անում Արցախի Հանրապետությանը շարունակել զարգանալ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Հայկական լեռնաշխարհի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով»,- ասվում է բանաձևում։

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել է Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ