Ֆրանսիահայերի բողոքի ցույցի ժամանակ թուրքերը մուրճով ու դանակով հարձակվել են հայերի վրա

Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների՝ հանուն Արցախի անկախության ցույցի ժամանակ միջադեպ է գրանցվել:

Երբ հայ համայնքի ներկայացուցիչները երկկողմանի փակել էին մայրուղիներից մեկը և Արցախը ճանաչելու կոչեր էին անում՝ վանկարկելով «Արցախը մերն է», «Ալի՛և, Էրդողա՛ն, տեռորի՛ստ», մի քանի թուրք, որոնք խցման մեջ մնացած մեքենաների մեջ են եղել, հարձակվել են հայերի վրա, մուրճով հարվածել ցուցարարներից մեկի գլխին: Ըստ հայերի՝ նրանց ձեռքերում եղել են նաև դանակներ ու մահակներ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Հարվածողներից մեկը հայ ցուցարարների ջանքերով բռնվել է: Ճանապարհը շարունակում է փակ մնալ: Դեպքի վայր է ժամանում ուղղաթիռը տուժածներին հոսպիտալացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ