Ադրբեջանի ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել

Արցախի Պաշտպանության բանակն Ադրբեջանի ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Առավոտ բարի լույսով ևս մեկ ԱԹՍ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ստեփանյանը։ 

Վերջին անգամ ադրբեջանական կորուստների վերաբերյալ հոկտեմբերի 26-ին հրապարակված տվյալներով հայկական կողմը խոցել է Ադրբեջանի 220 ԱԹՍ։ 

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ