«Կառավարության անդամների 1/3-րդը դեռևս չի նշանակվի». վարչապետ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին: «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում:

Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը:

Մենք կգնանք այդ ճանապարհով՝  կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը:

Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պատճառով կգնան այսպիսի «ճանապարհային քարտեզով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ