Ադրբեջանը թիրախավորել է Շուշին. տուժածներ չկան

Ադրբեջանը թիրախավորել  է Արցախի բերդաքաղաք Շուշին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական  ծառայությունը։

«Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը  նորից կրակ է վարել։  Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-նշում են ԱԻ ՊԾ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ