Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների` մարտական գործողություններում ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ», — ասվում է հայտարարության մեջ

Նշվում է, որ Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և շուտափույթ զինադադարի հասնելու ու դեէսկալացիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև», — ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ