Ադրբեջանը վերջապես, թուրքերից ու վարձկան-ահաբեկիչներից բացի, ևս մեկ ռազմավարական գործընկեր է գտել. Արման Վարդանյան

Կամավորական Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանը վերջապես, թուրքերից ու վարձկան-ահաբեկիչներից բացի, ևս մեկ ռազմավարական գործընկեր է գտել … Բաքվում գտնվող McDonald’s -ը համաձայնվել է փոխանակման. խելացի ոչխարների հոտ` պաշտոնական էջում վերահրապարակումների դիմաց:

Հ.Գ. Ադրբեջանի բնակչությունը կազմում է 10.000.000 … այդ տեմպերով նրանք կարող են լցնել աշխարհի բոլոր ֆասթֆուդների էջերը»:

Նշենք, որ «Բուրգեր Քինգը», որը Հայաստանում ևս ներկայացուցչություն ունի, նույնպես աջակցություն է հայտնել Ադրբեջանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ