Ամերիկահայերը ցույցեր են անցկացրել Ադրբեջանի շահերը սպասարկող մի շարք ընկերությունների դիմաց

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել Walgreens, Comcast և Verizon ընկերությունների դիմաց՝ կոչ անելով դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբբիստական ընկերության հետ, որը մեծ գումարների դիմաց կոծկում է Բաքվի՝ Արցախում սանձազերծած պատերազմն ու ռազմական հանցագործությունները։

Այս մասին գրված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Թվիթերի միկրոբլոգում: Ցույցերին մասնակցող մեր հայրենակիցները պահանջում են բոյկոտել այդ ընկերությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ