Սիրիայի հյուսիսում գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորությունը վայելող գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Ըստ միջազգային գործակալությունների, այս պահին էլ տեղում թեժ մարտեր են ընթանում։

Իրավիճակը կտրուկ սրվել է նախօրեին, երբ ռուսական օդուժը թիրախավորել էր Թուրքիայի սահմանին կենտրոնացած զինյալների «Ֆայլակ աշ-Շամ» ճամբարը․ զոհվել էին առվազն 50, վիրավորվել՝ մոտ 100 գրոհայիններ։

Ըստ հաղորդումների, երեկ տեղի ունեցած այդ հրթիռակոծությունն ամենաարյունալին էր Իդլիբում՝ մարտին հայտարարված հրադադարից ի վեր։

Պաշտոնական Անկարան և Մոսկվան, որ Սիրիայում արդեն շուրջ 10 տարի շարունակվող պատերազմում հակադիր ճամբարների են պաշտպանում, տեղի ունեցածին դեռ չեն արձագանքել։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ «Ֆայլակ աշ-Շամ»-ը առաջ է տանում Թուրքիայի շահերը Սիրիայի տարածքում և վարձու զինյալներ մատակարարում՝ Լիբիա և Ղարաբաղ ուղարկելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ