«Խորհուրդ ենք տալիս ներկրել Էլեկտրամոբիլներ». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում այսօր քննարկվեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների ներմուծումը մինչև 2022 թվականը:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ներմուծվել է 23 էլեկտրամեքենա, իսկ 2018 թվականին՝ 33:

Ղափլանյանը թվարկեց նաև էլեկտրամոբիլների բնապահպանական և այլ առավելությունները: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ առաջարկին: Նրա կարծիքով՝ պետք է հարցը ևս մեկ անգամ քննարկվի:

«Դեռ միանշանակ չէ, որ սա սպառողի վարքագծի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնն է: Ընդամենը ենթադրություն է, որ ԱԱՀ-ից ազատելը կավելացնի ներմուծվող էլեկտրամոբիլների թիվը:

Նույն էլեկտրամոբիլների էներգիան ստացվում է ոչ մաքուր աղբյուրներից: Խնդիր կա նաև այդ մեքենաների շարժիչների առումով, քանի որ որոշ ժամանակ անց ուտիլիզացման խնդիր է առաջանալու: Ավելի շատ տպավորություն է, որ առաջնորդվում ենք ժամանակակից թրենդով, քան հստակ հաշվարկով»,- նկատեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ