«Ձեր լռությունը սպանում է մեզ». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում կրկին անդրադարձել է Ադրբջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված պատերազմական գործողություններին:

Ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում հրապարակել է շարժանկար, որի վրա կատարված է «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությունը:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ